News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայբիզնեսբանկը» երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է իր աշխատակիցների երեխաների այցելությունը Բանկի գլխամասային գրասենյակ, որի շրջանակներում հանդես եկավ ՙՄիասին նկարենք հուսալի ապագա՚ ակցիայով:

Տոնական ակցիայի շրջանակներում հունիսի 1-ից մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը Բանկում ՙՄԱՆԿԻԿ՚ ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի ՙՌԵՍՈ Ընտանիք՚ ապահովագրական փաթեթ, ինչպես նաեւ նվեր քարտեր՝ ավանդատուի եւ ավանդի շահառու երեխայի անունով:

Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին տարատեսակ հետաքրքիր շոուներ, խաղեր, հյուրասիրություն:

Երեխաները մասնակցեցին նաեւ անչափ հետաքրքիր՝ ՙԱպագան իմ աչքերով՚ խորագիրը կրող նկարչական մրցույթին, որի ընթացքում հրավիրված մասնագետի օգնությամբ նկարեցին նկարներ: Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվելու է լավագույն նկարը, որով էլ Բանկը հետագայում կձեւավորի իր կողմից ներկայացվող  ՙՄԱՆԿԻԿ՚ քարտի դիզայնը:

Նշենք նաեւ, որ տոնական ակցիայի շրջանակներում Բանկի տասը ամենաակտիվ ավանդատու-քարտապանները, ովքեր նվեր քարտով կիրականացնեն առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ, կստանան CashBack` 100,000 դրամ գումարի չափով:

Բանկը շնորհավորում է բոլոր երեխաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց անհոգ, խաղաղ մանկություն եւ լուսավոր ապագա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ