News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության  հունիսի 6–ի նիստում, վարչապետ Նիլշկոլ Փաշինյանի «սեւազգեստների» մասին հայտարարությունից հետո, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսվել է ֆլեշմոբ. օգտատերերը լուսանկարներ են տեղադրում, որոնցում իրենք սեւ հագուստով են։

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, թե նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող որոշ ուժեր թավշյա հեղափոխությունից հետո փորձել են իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, եւ որ իրենք  «օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»։

Փաշինյանը հայտնել էր, որ այս թեմայով առավոտյան զրույց է ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ. «Ինչ վերաբերում է սեւազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,-հայտարարել էր Փաշինյանը:

«Ես էդ բաբոչկայից վաղուց եմ կապում»,– իր լուսանկարն այսպես է մեկնաբանել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

«Ինձ հենց ծաղկավոր «բաբոչկա» էր պետք...

Գնամ Ազատության հրապարակ...»,– գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը։

«Իմ տանը վառվող խունկի ծխերի ու հիշողության մշուշների մեջ էնքան չապրած կյանք կա, էնքան կարոտ, որ դրանցով ցավերիս խոր ակոսներն անգամ կլցվեն... Խունկերի ու կարոտների մեջ փաթաթված կյանք... Մարդիկ էսքան կարոտների մեջ ո՞նց են ապրում, լավ... #սևսիրտ #սևազգեստ#nazenihovhannisyan»,– գրել է դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

Որ շաաատ խնդրեմ կլինի Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն։

#լրջացի_քանի_դեռ_վարչապետ_ես

#look_by_primeminister_and_counter-revolutionery_forces

#scarf_by_Vanecyan_and_Osipyan»,– գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Man in black. Always trendy »,– գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ձերբակալությունից առաջ»,– գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ տեղադրել սեւ շապիկով լուսանկար։

Տպել
Ամենաշատ