News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում Երեւանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանները անչափահաս վարորդին տեղափոխել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։

Աղբյուրը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հ.-ի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը հեծանվորդին վրաերթի է ենթարկել՝ դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի գոտի, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ օպերատիվ են գործել բժիշկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ