News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

 Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմին և տուժող կողմին տրամադրված քրեական գործի նյութերում առկա են Գեղամ Պետրոսյանի ցուցմունքները, սակայն դրանց բովանդակության մեջ որևէ դրվագ չկա, որը կարող է առնչություն ունենալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողություններին։

«Եթե խոսքը վերաբերվում է ենթադրյալ կեղծիքներին, պարկուճները կամ ինչ–որ զեկուցագրեր փոխելուն, ապա պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակահատվածում նախագահի պաշտոնը չի զբաղեցրել, և տրամաբանական չէ այդ հանգամանքները ինչ–որ կերպ նրա հետ կապելը»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով, եթե Գեղամ Պետրոսյանի ցուցմունքներում Ռոբերտ Քոչարյանի դեմ որևէ բան լիներ, ապա Քոչարյանի կալանքի հարցը քննելիս մեղադրանքի կողմը այդ փաստը կներկայացներ։

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ պետք է  լավ ուսումնասիրեն ու տեսնեն, որ Գեղամ Պետրոսյանի 2018թ. ընթացքում տված ցուցմունքներն  ամբողջությամբ ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ