Սանկտ Պետերբուրգում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության արդիական թեմաներով, տարածաշրջային համագործակցության եւ ինտեգրացիոն կառույցների շրջանակում փոխգործակցության հարցերով կարծիքների փոխանակում է տեղի ունեցել: