News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մեր երկու երկրների միջեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են, ինչպես Դուք արդեն ասացիք: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաեւ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը:

Կարծում եմ, որ բոլոր այդ ուղղությունները ռազմավարական նշանակություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մենք այդ ուղղություններով պլանաչափ զարգացնում ենք մեր հարաբերությունները:

Ցանկանում եմ նշել, որ այս տարի մենք բավականին լավատեսական տնտեսական ցուցանիշներ ենք ունեցել: Առաջին եռամսյակի արդյունքներով գրանցել ենք 7,1% տնտեսական աճ: Ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվություն՝ 9,2%:

Ինչո՞ւ եմ խոսում այդ մասին, քանի որ ակնհայտ է, որ դրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵՏՄ-ի համար, եւ մեր տնտեսական ցուցանիշները մեծամասամբ կապ ունեն ԵՏՄ-ում մեր հարաբերությունների եւ ռուսական շուկա հայկական բիզնեսի հասանելիության հետ: Եվ դա շատ կարեւոր է: Հուսով եմ՝ մեզ հաջողվեց անդրադառնալ որոշ հարցերին:

Ցանկանում եմ նաեւ նշել, որ այս տարի բավականին մեծ աճ ունեցանք Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի առումով: Եվ այժմ Հայաստանում, Երեւանում եւ տուրիստական կենտրոններում կարելի է լսել ռուսական խոսքը, եւ դա հաճելի է:

Միշտ, երբ հանդիպում եմ ռուս զբոսաշրջիկների, հարցնում եմ՝ ինչպես են իրենց զգում Հայաստանում: Վստահ եմ, որ ռուս զբոսաշրջիկներն իրենց լավ են զգում Հայաստանում: Եվ ակնհայտ է, որ ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ են սկսել գալ մեր երկիր:

Եվ հաճելի է, իհարկե, քանի որ կարծում եմ, որ դա ոչ թե տնտեսական, այլ մշակութային, մարդասիրական կապերի հարց է: Նման շփումները, կարծում եմ, նպաստում են մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Ամենաշատ