News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը խոսել է կառավարության նպատակների մասին եւ կարեւարագույն խնդիր համարել Հայաստանը մրցունակ եւ ազդեցիկ երկիր դարձնելը․  «ՀՀ-ում անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ, և այս ընթացքում մեր վստահությունը գնալով ավելի է մեծանում, որ մենք պետք է կարողանանք ու կարողանալու ենք լուծել մեր առջև դրված կարևորագույն խնդիրները։ Կարևորագույն խնդիրն է Հայաստանը դարձնել մրցունակ, ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե տարածաշրջանային, թե միջազգային առումով։ Եվ մենք իրար հետ քայլում ենք այդ ճանապարհով։ Մենք այս տարի եռամսյակի առումով ունենք մեծ հաջողությունները։ Ապրիլին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 9.2%։ ՀՀ-ում տնտեսական գործունեության ազատ դաշտ պետք է ձևավորվի, այդ գաղափարը ներդրել ենք ու կյանքի ենք կոչում։

Հեղափոխությունից հետո փոխվեց այն, որ մեզ հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, պրիմիտիվ տնտեսական սխեմաները, մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք։ Այդ լուրջ ու կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանն ինովացիոն երկիր դարձնելն է, դարձնել երկիր, որը լուծում է խնդիրներ, որոնք համընդհանուր գնահատմամբ անհնարին են»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ համայնքը կմասնակցի հայրենիքի հզորացման գործին. «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում։ Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, և հավատացնում եմ, որ այդ ճանապարհին չի կարող լինել խոչընդոտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրն է, ձեր պետությունն է»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումներ են նախատեսված նաեւ տարբեր երկրների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով: ՀՀ պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ