News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հասարակական կարգի ապահովման նպատակով  երեկ՝ հունիսի 6–ին ոստիկանությունը ծառայություն է իրականացրել Երեւան քաղաքում, արդյունքում իրավախախտում կատարած քաղաքացիներ են բերվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից՝ արձագանքելով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի գրառմանը։

Նշենք, որ երեկ քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում ոստիկաններն ասֆալտին են պառկացրել սեւազգեստ երիտասարդի եւ մեծ խմբող շրջապատել նրան։

«Հենց նոր ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերեւ, մի սեւազգեստ լակոտի ոստիկանները պարկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել: Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ լակոտը լացակումաց խնդրում էր այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան սեւազգեստի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու»,–գրել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ