Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 6-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակա ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին մարվել 20:33-ին: Այրվել է «Opel ա մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: