News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու կենդանասերները այսօր՝ հունիսի 7-ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանք պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով անօրինականությունների եւ կենդանիների սպանդ իրականցնելու մեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, եւ ուզում են նրա օժանդակությամբ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալ:  Կենդանասերների համախմբող Արմենն ասաց, որ արդեն 6 ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր կենդանաբանական այգում ստեղծված իրավիճակի մասին.

«Կարծես՝ մտել են փակուղի, եւ չեն կարողանում ավարտին հասցնել: Մենք ուզում ենք այս պահին, որ վարչապետի աշխատակազմից որեւէ մեկը մեզ ընդունի կամ մեր նամակը հանձնենք աշխատակազմից որեւէ մեկին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախկին աշխատակիցները այսպիսի ակցիա իրականացրել էին նաեւ մայիսի 1-ին, կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացման ժամանակ: Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասել էր, որ այդ ամենը զրպարտանք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ