News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր գոյություն ունի կարգավորում, որի համաձայն, հիփոթեքային վարկի միջոցով կառուցապատողից բնակարան գնելու դեպքում, վարկի տոկոսները կարող են մարվել եկամտահարկը վերադարձնելու միջոցով, սակայն որոշ սահմանափակումներով:

Հունիսի 7-ին տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝պատասխանելով պատգամավորների հարցին, թե արդյոք նրանք մտադիր են սահմանափակել այդ կարգավորումը:

Նախարարը պարզաբանեց, որ տվյալ կարգավորումը ներդրվել է տնտեսական եւ սոցիալական աջակցության ցուցաբերման նպատակով,սակայն ժամանակի ընթացքում քաղաքացիները սկսել են դա չարաշահել:

Ջանջուղազյանը նշեց, որ շատերը մեծ բնակարաններ են գնում եւ այդ դեպքում տվյալ կարգավորման սոցիալական  նպատակաուղղվածությունը փաստացի վերացվում էր, իսկ պետբյուջեից հատկացված միջոցները ոչ կարիքավոր ընտանիքներին էին հատկացվում:

Ընդ որում նախարարն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե պատրաստվում են արդյոք նրանք սահմանափակել կամ ընդհանրապես հրաժարվել այդ մեխանիզմից: Սակայն նա չբացառեց, որ նման սահմանափակումները ապագայում կարող են կիրառվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ