News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալաբամայի նահանգապետին ներկայացրել են օրինագիծ, որով «քիմիական ամորձատումը»  պարտադիր պայման կդառնա  որոշ հանցագործների պայմանական վաղաժամ ազատ արձակման համար:

Նման միջոցը պետք է կանգնեցնի սեքսուալ բռնավորներին եւ մանկապիղծներին հանցագործությունների կատարումից, հաղորդում է  Americaru-ն:

Օրինագծի համաձայն 13 տարեկանից ցածր երեխաների նկատմամբ սեքսուալ անարգանքի համար դատապարտված ցանկացած հանցագործ, ստիպված կլինի պայմանական վաղաժամ ազատ արձակումից առաջ տեստոստերոնի ինգիբիտորներով մեկ ամիս թերապիա անցնել: Ընդ որում բռնավորների  մեծ մասը պետք է սեփական գրպանից վճարի թերապիայի համար:

Մինչ այդ փորձագետները զգուշացնում են, որ քիմիական ամորձատումը այն չէ, ինչ թվում է: Այն ժամանակավոր ազդեցություն ունի տղամարդկանց վերարտադրողականության  համար եւ չի երաշխավորում սեքսուալ ցանկության վերացումը: Եվ ընդհանուր առմամբ նման միջոցների ազդեցությունը վատ է ուսումնասիրված, այնպես որ անհնար է կանխատեսել թերապիայի հաջողությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ