News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մակնշման ինստիտուտի ներդնումը թույլ տվեց կտրուկ կրճատել «ստվերը»: Հունիսի 7-ին տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին:

Նրա խոսքով, առանձին ոլորտներում նրանք նույնիսկ մինչեւ 60 տոկոս ստվերային տնտեսության կրճատում են  արձանագրել: «Հետեւաբար, այն աննշան ծախսերը, որոնք մենք իրականացնում պետական բյուջեից մակնշումների ձեռքբերման համար միանշանակ արդարացնում են իրենց», - վստահեցրեց Անանյանը:

ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ մակնշման հարցով  որեւէ  վերանայում չի լինի, եւ անգամ հակառակը, հսկողության գործիքները կուժեղացվեն եւ խստացվեն, քանի որ աշխարհը, ըստ նրա, հենց այդ ճանապարհով է գնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ