News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ-ԵՄ  համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը հունիսի 1-ին հաստատելը խորհրդանշական էր։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հունիսի 1-ին վերջապես ՀՀ-ն հաստատեց ՀՀ-ԵՄ  համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Հունիսի 1-ը սիմվոլիկ էր, որովհետեւ անցած տարի ուժի մեջ մտած պայմանագիրը մեկ տարի հետո նոր Հայաստանի կառավարության կողմից ստանում է իրականացման  ինչ–որ ռազմավարական փաստաթուղթ»,–նշեց նա։

Աշոտյանի խոսքով ՝ ՀՀ գործող կառավարությունը նաեւ սխալ ուղերձ են հղել ԵՄ-ին. «ԵՄ–ն ակնկալում էր, որ այդ ճանապարհային քարտեզը պետք է հաստատվի կառավարության որոշմամբ, այսինքն՝ ստանա օրենքից մի կարգ ներքեւ իրավական ուժ, որը տալու էր լրացուցիչ քաղաքական կարեւորություն։ Այնինչ այն ստացել է վարչապետի որոշման իրավական լուծում, սա եւս մեկ սխալ քաղաքական ուղերձ է եվրոպական հանրությանը»։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ գործող իշխանությունները ռեսուրս չունեն ԵՄ նոր ղեկավարության  հետ աշխատելու համար. «Եվրոպական  ուղղության վրա մեզ սպասով մյուս մարտահրավերներից է Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ձեւավորված նոր քաղաքական դաշտը, որի հետ ճշգրիտ աշխատելու որեւէ ռեսուրս իշխանությունները չունեն։ Նախեւառաջ Եվրոպական խորհրդարանը շատ ֆրագմենտալ, բզկտված տեսք ունի, այսուհետ քաղաքական լուծումներ գտնելու համար Հայաստանը պարտավոր է լինելու աշխատել ոչ թե 1-2-3 քաղաքական խմբավորումների եւ երկրների հետ, այլ շատ ավելի շատ»։

ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ՝ ԵՄ նոր ղեկավարությունը նաեւ քիչ հետաքրքրվածություն  ունի Արեւելյան գործընկերության նկատմամբ. «ԵՄ–ն նաեւ մեծ դժվարությամբ է ունենալու միասնական արտաքին եւ պաշտպանական քաղաքականություն, որը որոշակի մարտահրավերներ պարունակող իրողություն է հատկապես անհանգիստ ռեգիոնների համար, ինչպիսին Հարավային Կովկասն է։ Բացի այս, եվրոպական նոր ղեկավարությունը ավելի քիչ հետաքրքրված է լինելու Արեւելյան գործընկերությամբ։ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կրկին հետաձգվելու է, քանի որ եվրոպական քաղաքական վերնախավում առաջացել է այլ օրակարգ ունեցող քաղաքական ուժերի զգալի ներկայություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ