News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, մայիսի 31-ին հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Եթե մեկշաբաթյա ժամկետում նա հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:

Հավելենք, որ նրա անունը շրջանառվում է որպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում (մշակույթի գծով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ