News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է նոր բանակցությունների առաջարկը, որն արվել էր նախօրեին ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման ընթացքում, ընդգծելով, որ 2015-ի միջուկային գործարքի հետ կապ չունեցող հարցերը չեն օգնի պահպանել համաձայնագիրը, տեղեկացնում է Tasnim-ը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի Ֆրանսիայում հանդիպման ժամանակ արված հակաիրանական արտահայտությունները՝ ասելով, որ Թրամփի ծեծված եւ տարօրինակ հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն։

«Չնայած մի շարք ելույթներին եւ քաղաքական հայտարարություններին՝ եվրոպական կողմերը մինչեւ հիմա չեն կատարել միջուկային համաձայնագրի իրենց պարտավորությունները։ Մենք չկարողացանք շահ ստանալ այդ բազմակողմ համաձայնագրից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ հանգամանքներում Ֆրանսիան, նոր թեմաներ առաջադրելով, ոչ միայն որեւէ օգնություն չի ցուցաբերում, այլեւ հետագա անվստահության ճանապարհ է հարթում համաձայնագրի մնացած կողմերի միջեւ։

Նախօրեին Մակրոնն ասել էր, որ Փարիզը եւ Վաշինգտոնը մեկ նպատակ ունեն Իրանի հանդեպ՝ խանգարել նրան ստանալ միջուկային զենք, իջեցնել Իրանի բալիստիկ ակտիվությունը, զսպել Իրանի տարածաշրջանային ակտիվությունը եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ «Մնացած բոլոր վեճերը վերաբերում են տեխնիկական հարցերին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով նոր բանակցություններ սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ