News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը եւ այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։

Նախարարը նշել է նաեւ, որ կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, գործարար եւ մրցակցային միջավայրերի բարելավումը ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ոլորտի զարգացման համար: Համագործակցությունն այս ոլորտում անկասկած զարգացման մեծ հեռանկար ունի` պայմանավորված ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակով եւ ՀՀ-ում գիտակրթական ներուժի առկայությամբ, որը պետք լավագույնս օգտագործել, ընդ որում՝ գործել պետք է այնպիսի արագությամբ, ինչպես զարգանում են տեխնոլոգիաները:

Փոխտեղակալ Միլեն կարեւորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը այս ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար: 

Կողմերն անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ից Հայաստան երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներին եւ պատրաստակամություն են հայտնել  համագործակցել այդ բնագավառում։

Հանդիպման ավարտին  նախարարը ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել
Ականազերծման այս խնդիրը շատ կարեւոր է, սակայն այն պետք է դրվի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի օգնության ավելի լայն կոնտեքստում...
ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում...
Որքա՞ն փող ու ժամանակ կպահանջվի Արցախում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար. ներկայացնում է HALO Trust-ը
HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարեւորության վերաբերյալ...
ANCA-ն ԱՄՆ-ին է դիմել Հայաստանին 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ խնդրելով վերանայել Համաշխարհային բանկի զեկույցը…
ԱՄՆ-ի հետ քաղաքական շփումների պակաս չկա. Հայաստանի ԱԳ նախարար
Դրանք հայկական կողմին սկզբունքորեն բավարարում են, իսկ բարձր մակարդակի հանդիպումներն օրակարգում են…
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ
Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին…