News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պեկն իրականացնում է վարչարարությունն այն գործիքով, որն իրեն տրամադրվում է. հետեւաբար ձեռնպահ կմնամ որպես ՊԵԿ նախագահ համահարթ եկամտային հարկի մասին իմ կարծիքն ասելուց: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ համահարթ եկամտահարկից դժգոհությունները հիմնականում այն են, որ հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում, ավելի շատ եւ ավելի քիչ եկամուտ ստացողները նույն տոկոսադրույքով են հարկվում եւ այդտեղ կա սոցիալական անարդարություն:

«Ես կիսում եմ դա որպես տեսակետ, բայց ամբողջ աշխարհում կա հարկման երեք տեսակ. Մեկը, որ սահմանում ես համահարթ մեկ միասնական տոկոսադրույք, ոչ թե սանդղակ, բայց միաժամանակ սահմանում ես չհարկվող շեմ: Նման շեմ սահմանելով պահում ես քիչ եկամուտ ուեցողին չհարկելու գաղափարը: Երկրորդը՝ չհարկվող շեմ չկա, բայց կա սանդղակ, ինչն այսօր ունենք, եւ երրորդ տարբերակը, սանդղակի հետ միասին կա նաեւ շեմ: Այս բոլոր երեք տարբերակները քննարկվել են կառավարությունում տարբեր վարիացիաներով: Այդ քննարկումների արդյունքում ընտրվել է այն, որը ներկայացնել է ԱԺ: Ես չեմ հավակնում ասել, որ դա ամենալավն է, բայց պետք է նաեւ հանրությանը մի շատ կարեւոր բան ասենք՝ անձի հարկումը պետք է նայել գույքի եւ եկամուտների միասնական հարկման տեսանկյունից:

Այսինքն, եթե կարողանում ենք գույքահարկի պրոգեսիվ հարկի համակարգ ներկայացնել, ապա երկամտային հարկի համահարթ տարբերակը չեզոքացվում է»,-հայտարարեց Անանյանը:

Նրա խոսքով, եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը, դրա նեգատիվ էֆեկտը, կամ սոցիալական անարդարության վերաբերյալ այդպիսի տեսակետը հարթվում է գույքային հարկի պրոգրեսիվ համակարգի ներմուծմամբ. «Եթե մենք այս ամբողջականության մեջ ենք նայում խնդիրը, ես այդտեղ որեւէ մասնագիտական խնդիր չեմ տեսնում: Ուղղակի հանրությանը պետք է կարողանանք սա ներկայացնել: Այսինքն մեծ գույք ունեցողը անգամներով ավելի շատ հարկ է վճարում, քան գույք չունեցողը կամ պակաս եկամուտ ունեցողը»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ համահարթ եկամտային հարկի կիրառման արդյունքում հարկային եկամուտների նվազումը գնահատված է 17-19 մլրդ: Նրա խոսքով՝ տարբերակներից ընտրվել է նա, որը պակաս ազդեցություն ունի բյուջեի վրա:

Դավիթ Անանյանը նկատեց, որ մի կողմից նվազում են ուղղակի հարկերի բեռը եւ ավելանում է անուղղակի հարկերի բեռը. «Եկամուտների կորստի մի մասը չեզոքացվելու է այդ անուղղակի հարկերի ավերացմամբ, մյուս մասը հարկային ավելի արդյունավետ վարչարարությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ