News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 05
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2018 թվականին հավաքվել են 99,7 տոկոսով։ Հարկերից եւ տուրքերից եկամուտները կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 341,7 մլրդ դրամ։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանի Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 7-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ընդ որում՝ ըստ նրա, խոսքը ոչ թե սկզբնական, այլ ավելի ուշ ճշգրտված եւ բարձրացված պլանի մասին է։ «2017-ի համեմատ հարկային եկամուտներն ավելացել են 165 մլրդ դրամով։ Ընդ որում՝ նոր կանոններով տարբերությունը ֆինանսների նախարարությունում ազնիվ են հաշվել։ Ընդհանուր հավաքված հարկերից հանել են այն գումարները, որոնք պետությունը վերադարձնում է բիզնեսին։ Իսկ դա մոտ 55 մլրդ դրամ է։ Բայց անգամ այդ հանման հաշվառմամբ 2018-ին պետությունը հավաքել է 165 մլրդ դրամով ավելի հարկեր»,- հավաստիացրել է Ջանջուղազյանը։ Ընդ որում՝ նա նշել է, որ հարկերի կառուցվածքում նախկինի պես ամենամեծ տեսակարար կշիռ ունեն ԱԱՀ-ն՝ մոտ 32 տոկոս, եւ ֆիզիկական անձանց եկամտահարկը՝ մոտ 26 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները»
Հետևաբար՝ գազի գնի հարցը նախ հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է։ ինչ վերաբերում է հարցին՝ այս...
Թռչնամսի 4 նմուշներից 3-ում արձանագրվել են անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում, նմուշներ են վերցրել «Արաքս», «Աշտարակ», «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023թ. արտադրության...
ԱՆԻՖ-ի տնօրենը ելույթ է ունեցել Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի կոնֆերանսում և  պարգևատրվել  Ինստիտուտի հատուկ մրցանակով
ԱՆԻՖ-ի տնօրենը խոսել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում  ներդրումների հետ կապված պանելային քննարկմանը։ Նա ներկայացրել է Մասդար ընկերության...
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. Շինաշխատանքները կավարտվեն 2026-ին
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում, հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի…
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է…
Հայաստանում ծագել է թունաքիմիկատների եւ պարարտանյութերի ներմուծան լուրջ խնդիր. պաշտոնյա
Լուրջ խնդիր՝ կապված թունաքիմիկատների ներմուծման հետ...
Ամենաշատ