News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձեւավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց,  մասնագետների, ինչպես նաեւ շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով:

ՀՀ Շիրակի մարզի համայնքներում կազմակերպված քննարկումներին հաջորդել են ՀՀ Գեղարքունիքի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները՝ համաձայն նախապես կազմված ժամանակացույցի: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձեւաչափով հանդիպումներ եւ քննարկումներ արդեն իսկ կազմակերպվել են Սեւանի, Գավառի, Վարդենիսի տարածաշրջանների համայնքներում, ինչին հաջորդելու է Մարտունու տարածաշրջանը:

Քննարկումների նպատակն է բարեփոխումների մասին բնակչության իրազեկումը, համայնքների միավորման նախորդ  ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված արդյունքների ներկայացումը, ինչպես նաեւ բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը:

Տպել
Ամենաշատ