News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, որի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է, մասնագիտական քննարկումներ չեն ծավալվելու, որովհետև հանձնաժողովի կարողությունները մեծ հույսեր չեն ներշնչում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր, որը նա գրպանից հանեց, երբ խնդիր կար իր իշխանությանը, դե դուք այդպես, ես էլ այսպես։ Մանկապատանեական ընկալումների մեջ տարվող քաղաքական պրոցես, որտեղ ակնհայտ է, որ 2 նապաստակ է ուզում խփել Նիկոլ Փաշինայանը՝ ստեղծել իր համար անհարմար մարդկանց նկատմամբ քաղաքական ճնշման լծակ, ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները իր համար կոմֆորտային չեն, և պարբերաբար հանրության ուշադրությունը շեղել այսպիսի քննարկումների և բացահայտումների վրա»,–նշեց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ոչ հանրության պահանջ է եղել այդպիսի հանձնաժողով ստեղծելու, ոչ էլ նախընտրական այդպիսի խոստում է տրվել։

Լրագրողի նկատառմանը, որ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ՀՀԿ–ականների ն մեղադրում բանակում առկա խնդիրների համար, Աշոտյանը նշեց. «Մենք կարող ենք իրար տարբեր բաներ հիշեցնել, ես կարող եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին է։ Քննիչ հանձնաժողովը կարող է Քոչարյանին հրավիրել քննարկման, բայց պետք է հրավիրեն նաև Նիկոլ Փաշինյանին և ստանան պարզաբանումներ, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»։

Աշոտյանը չհերքեց ՝ Ապրիլյան պատերազմը  մերկացրևեց բանակում եղած խնդիրները, բայց չհամաձայնեց դիտարկման հետ, որ պատասխանատվություն ոչ ոք չի կրել. «Մի շարք պաշտոնանկություններ են եղել»։

Տպել
Ամենաշատ