Որեւէ քաղաքական օրակարգ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ պարզապես մարդկային, ընկերական հանդիպում է եղել։
«Մեր թիմերի միջեւ ապագայի համագործակցության օրակարգ գոյություն չունի։ ՀՀԿ-ի սատարելը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց ոչ այս պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»,–նշեց նա։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: