News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով։

«Ես ինչ կարգավիճակ կարող եմ... համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»,–նշեց նա։

Ծառուկյանը վերահաստատեց նախկինում իր խոսքերը, որ եթե ինքը կապ ունի, «Մարտի 1»–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն. «Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Եթե իմ մանսնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը «Մարտի 1-ի» հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։

Ծառուկյանը այնուամենայնիվ խոստովանեց՝ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրենց կառավարությունից զանգել են եւ հրավիրել են հանդիպման, սակայն դժվարացավ նշել, թե ով է եղել հրավիրողը.

«Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք, որը գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվել, որը եղել եմ կես ժամ կամ 25 րոպե, որը տեսնելով խառնաշփոթ վիճակ, ես թողել գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու եւ քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել գնացել եմ»,–նշեց նա։

Հարցին, թե ինչ հարցով էին հրավիրել իրեն կառավարություն, Ծառուկյանը պատասխանեց. «Տվյալ օրվա վիճակի հետ կապված»։ Իսկ այն հարցին, թե ով է եղել հրավիրողը, կառավարության ղեկավարը այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր, նա ասաց. «Այո, Սերժ Սարգսյանն էր։ Հրավիրել են, գնացել ենք այնտեղ, 30-35 րոպե աժիոտաժ, գնալ-գալ, ես ոչ մի բան չեմ հասկացել, հիասթափված թողել, եկել եմ: Եվ այնտեղ «Հայկական ժամանակը» գրել էր, պարզ ա՝ էնտեղ մի քիչ ուրիշ ձեւ էր գրված, բայց լիարժեք, որ Ծառուկյանը հիասթափված, տեսնելով իրավիճակը, թողել, դուրս է եկել, գնացել է»։

Թե ում է տեսել կառավարությունում գտնվելու ժամանակ, նա չասաց. «12 տարի է անցել, ես չեմ կարող հիշել»։

Հարցին՝ այդ նույնն է պատմել Քննչականո՞ւմ, ասաց. «Ես Քննչականում ոչ մի բան չեմ պատմել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ