News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 6-ին Սայաթ-Նովայի փողոցում՝ նախկին հացի գործարանի տարածքում գտնվող 38-ամյա մի տղամարդու պատկանող փայտամշակման արտադրամասի տարածքից բաժին են տեղափոխել Թեղուտ գյուղի 42-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ-43101» մակնիշի բեռնատարը՝ բարձած 11 հատ տարբեր տեսակների եւ տրամագծերի 2,2 մետր երկարությամբ փայտանյութով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերման ժամանակ մեքենայի հետնամասում՝ գետնին ընկած առկա է եղել նույնատիպ եւս երկու փայտանյութ: Ըստ վարորդի բանավոր հայտարարության՝ փայտանյութը պատկանում է իրեն, եւ այն ձեռք է բերել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փայտամշակման արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամագծերի 2,2 մետր երկարությամբ երկու գերան, հաճարենու տարբեր հաստությունների եւ լայնությունների ընդհանուր՝ 3,4 խմ տախտակ: Արտադրամասի տերը հայտնել է, որ տախտակները պատկանում են իրեն, ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը կներկայացնի հետագայում, իսկ գերանները պատկանում են ընկերոջը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ