News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դուք որպես պատգամավոր, պետք է «քթի ծակ» ունենայիք, հասկանայիք, որ հորինել է, հետեւաբար պետք չէր դրամատիզացնել: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի արած այն հայտարարությանը, որ երեկ՝ գիշերը 2 սեւազգեստ ոստիկան ծեծել են իր վարձակալած տարածքի դռները փակող քաղաքացուն, կասկածելով, թե նա թալանում է այդ տարածքը: Բաղդասարյանի խոսքով՝ այդ պատմությունը հորինված է, եւ նա բացառեց, որ Հայաստանում կարող են մարդուն ուղղակի բռնել եւ ծեծել. «Այդ պատմությունն ով Ձեզ ասել է՝ սուտ է  ասել։ ՀՀ-ում բացառում եմ, որ նման դեպքով մարդուն բռնեն, ծեծեն, դնեն մեքենան, ես չեմ ուզում մտածեմ, որ Դուք հորինել եք այդ պատմությունը, նման բան անգամ նախորդ իշխանության ժամանակ տեխնիկապես հնարավոր չէր»,- ասաց պատգամավորը եւ նշեց, որ նախորդ իշխանության ժամանակ, եթե ծեծում էին, ապա կամ քաղմասում կամ փակ տարածքում, որպեսզի ոչ ոք չտեսներ:

Գորգիսյանը Բաղդասարյանի ելույթին արձագանքեց եւ ասաց, որ այդ ամենի մեծ մասը նկարահանվել է, եւ ականատես են եղել նաեւ քաղաքացիներ: Եվ նշեց, որ քաղաքացին դիմել է բժշկի՝ քթի կոտրվածքով. «Կխնդրեմ Ձեր որակավորումների մեջ զգույշ լինել, չի կարելի առանց որեւէ կերպ տեղեկանալու, քաղաքացուն ասել՝ սուտ է ասում,

եւ մեղադրել շինծու բաներ սարքելու մեջ»,- ասաց Գորգիսյանը:

Տպել
Ամենաշատ