News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի եւ Քաջարանի բաժանմունքի ծառայողները, համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկել ՍՊ ընկերության վարորդ, 55-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 20 լիտր տարողության պլաստիկ երկու տարա՝ դիզելային վառելանյութով: Նա հայտնել է, որ վառելանյութը գողացել է իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարորդը,, անցած տարվա սեպտեմբերից սկսած, նույն բետոնախառնիչ ավտոմեքենայի բաքից գողացել է ընդհանուր 420 լիտր դիզելային վառելանյութ եւ այն պահել իր ավտոտնակում:

Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հուլիսի 8. Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ...
Հերթական անգամ փորձ է արվել խեղաթյուրել ոստիկանության գործողությունները. Ոստիկանությունը՝ հայտնի տեսանյութի մասին
Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին...
Խոշոր հրդեհ Որոտան գյուղի մոտ. այրվում է 30 հա տարածք. Մարմանը մասնակցում է 33 փրկարար
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ...
Ոստիկանները Նարեկ Սամսոնյանին չէին տեղեկացրել՝ ինչու են նրան զրկում ազատությունից. Ռուբեն Մելիքյան
Քաղաքացիները պետք է իմանան, եթե նրանց վարչական ձերբակալման են ենթարկում, ապա այդ ձերբակալումը պետք է հնարավորինս արագ տեւի, սակայն մեկ 1 ժամ 20 րոպե…
Պարետի որոշումները խախտելու վերաբերյալ քննվել է 10 քրգործ. գործերից մեկն ուղարկվել է դատարան. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող նշված քրեական գործերով 9 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը…
Երբ ոստիկանապետը ցույց տա, որ դիմակով հաց է ուտում, ես այդ տուգանքը տասնապատիկ կմուծեմ. Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց
Ոստիկանության կողմից փորձ է արվել ինձ կանգնեցնել, որպեսզի որեւէ սադրիչ մոտենա, ես հարվածեմ նրան ու ինձ տանեն այդ հոդվածով, չի ստացվել…