News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների տեխնիկական պարամետրերը թույլ չեն տալիս դրանք օգտագործել F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ միասին, ընդ որում՝ Ս-400-ը գաղտնազերծում է այս օդանավի հնարավորությունները, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Դուք չեք կարող Ս-400-ն օգտագործել F-35-ի մերձակայքում. դրանք (Ս-400-ը եւ F-35-ը) չեն կարող միմյանց հետ «խոսել», իսկ ինչ կփորձեն անել այս 2 համակարգերը,- իհարկե՝ Ս-400-ն ընդդեմ F-35-ի,- կփորձի բացահայտել F-35-ի ներուժը: Ձեզ ասեմ, որ մենք շահագրգռված չենք F-35-ի հնարավորությունների մասին տեղեկություններ հայտնել... ռուսներին»,- նրա խոսքն է մեջբերել ԱՄԷ-ում հրատարակվող The National անգլիալեզու պարբերականը:

Բրատիսլավայում GLOBSEC կազմակերպությունում հանդիպման ժամանակ Ուոլթերսը նշել է, որ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների հարաբերություններում ավելի շատ ընդհանրություններ կան, քան տարբերություններ:

Ամերիկյան կողմը նախկինում բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ Թուրքիայի մոտ թողնել F-35 կործանիչ-ռմբակոծիչները, եթե Անկարան դրա հետ միաժամանակ Ռուսաստանից Ս-400-ներ ստանա: Այսպես ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի խոսքով, Վաշինգտոնը կարող է դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին եւ Ռուսաստանից Ս-400-ի գնման պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառել CAATSA օրենքի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ