News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է 2 տոկոսային կետով իջեցնել եկամտահարկը եւ մտցնել միասնական եկամտահարկ՝ սկսած 23 տոկոսից 2020-ին, իսկ հետո երեք տարվա ընթացքում անընդհատ իջեցնել տոկոսադրույքը մինչեւ 20 տոկոս։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ընթացքում, հունիսի 7-ին ասել է ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը։

Ընդ որում՝ նրա խոսքով, զուգահեռ նախատեսվում է վերականգնել սոցիալական վճարների մասնակիցների բաժինը եւ նախկին 5-5 տոկոս հարաբերակցությունը սոցիալական վճարների մասնակիցների եւ պետության միջեւ։ Բացի այդ, ինչպես նշել է փոխնախարարը, դրան զուգահեռ նախատեսվում է իրականացնել եկամտահարկի իջեցում։ «Դա ենթադրում է հարկային մուտքերի որոշակի կորուստ։ Մասնավորապես, եկամտահարկից վնասը գնահատվել է 27,5 մլրդ դրամ, իսկ շահութահարկից՝ 11 մլրդ դրամ»,- պարզաբանել է Պողոսյանը։ Պողոսյանը նշել է, որ կառավարությունը չի ծրագրում բարձրացնել ավելացված արժեքի հարկը, որովհետեւ ըստ էության դա ռեգրեսիվ հարկ է, որը «հարված կհասցնի աղքատության առումով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ