News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

Աբովյանի գործող քաղաքապետ, ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը շատ հարգալից քաղաքապետ է, գործ է կատարում, նա մեր աջակցության կարիքը չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Դիտարկմանը, թե մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու ՔՊ–ի կողմից աջակցություն ստացող թեկնածուն հայտարարում են, որ պետք է հաղթահարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ազդեցությունը Աբովյան քաղաքում, Ծառուկյանը արձագանքեց.

«Բայց ի՞նչ ազդեցություն։ Մենք բացի լավ գործից, ժողովրդին հիշելով... լավ գործեր կատարելով ենք զբաղված։ Մարդիկ, որոնք արած գործ չունեն, արողի վրա փորձում են ցեխ շպրտել, մուտիլովկաներ–բաներ, արդեն հերիք ա։ Մարդիկ արդեն ամեն ինչ շատ լավ զգում են, ավելորդ մուտիլկովկաների կարիք չի զգում»։

Հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ–ն չի աջակցում Վահագն Գեւորգյանին, նա պատասխանեց. «Վահագն Գեւորգյանը շատ հարգալից քաղաքապետ է, գործ է կատարում, նա մեր աջակցության կարիքը չունի, եթե ունենար ես քարոզարշավին կմասնակցեի, իքնն իր գործով ապացուցել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ