News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ շաբաթ ակնհայտ միջնորդական առաքելությամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը մեղմելու համար,  պետք է  այցելի Իրան:

Reuters-ը Աբեի Իրան այցի մի քանի պատճառներ է ներկայացնում եւ այն,  թե ինչի կարող է նա հասնել:

Ինչու՞ է Աբեն մեկնում Իրան

Ճապոնիան յուրահատուկ դիրք է զբաղեցնում որպես Միացյալ Նահանգների դաշնակից, քանի որ այն վաղուց սերտ կապեր ունի Իրանի հետ, ինչը Աբեին իդեալական միջնորդ է դարձնում:

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունները լարվել են այն ժամանակվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից: ԱՄՆ-ն նաեւ ռազմական առճակատման մասին է ակնարկում տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելով, որպեսզի հակազդի նրան, ինչը «իրանական սպառնալիքներ» է անվանում:

Ճապոնիայում կայացած այցի ժամանակ Թրամփը ողջունել էր Աբեի օգնությունը Իրանի հետ հարաբերություններում` շեշտելով Տոկիոյի եւ Թեհրանի միջեւ «շատ լավ հարաբերությունները»: «Ես հավատում եմ, որ Իրանը կցանկանար խոսել», - ասել է  Թրամփը: «Եվ եթե ցանկանան խոսել, մենք պատրաստ ենք»:

Իր կողմից Ճապոնիան ձգտում է Մերձավոր Արեւելքում կայունությանը, քանի որ նավթի ներմուծման նրա հիմնական մասը ստացվում է այս տարածաշրջանից, թեեւ այս տարի  ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով նա դադարեցրել է իրանական նավթ գնել:

Ինչի՞ կարող է հասնել Աբեն

Առավելագույնը, ինչի կարող է հասնել Աբեն, Իրանին եւ Միացյալ Նահանգներին համոզել վերսկսել ուղիղ բանակցությունները, գուցե՝ երրորդ երկրում: Փորձագետները կարծում են, որ երկու կողմերն էլ կարող են առճակատումից ելք գտնել:

Աբեն, օրինակ, կարող է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի վերջին Ճապոնիայում, նշել է Ճապոնիայի Մերձավորարեւելյան ինստիտուտի գիտաշխատող Մոմոյո Կոնդոն:
Աբեն կարող էր Իրանից տեղեկություններ հաղորդել Միացյալ Նահանգներին, հնարավոր է՝ G20 գագաթնաժողովի ժամանակ:
Ճապոնիան իրանական միջուկային գործարքի անդամ չէ, որը ստորագրվել է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ուստի չի կարող դա ուղիղ կերպով քննարկել:

Ճապոնա-իրանական հարաբերությունների պատմությունը

Ճապոնիան Իրանի հետ, ընդհանուր առմամբ, դրական հարաբերություններ է ունեցել, որը մոտ 70 տարվա պատմություն ունի՝ հիմնականում կապված նավթի հետ:

1950-ական թվականներին ճապոնական նավթամշակման Idemitsu գործարանը խախտել էր Իրանի դեմ բրիտանական նավթային էմբարգոն եւ լցանավ ուղարկել՝ բենզինի եւ դիզվառելիքի խմբաքանակը ստանալու:

30 տարի հետ՝ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Աբեի հայրը, Ճապոնիայի ԱԳ նախարար Սինտարո Աբեն, այցելել էր Իրան եւ Իրաք, որ փորձի միջնորդ դառնալ: Երիտասարդ Սինձո Աբեն միացել էր նրան որպես քարտուղար:

«Ճապոնիան Մերձավոր Արեւելքում ընկալվում է որպես երկիր, որը Միացյալ Նահանգները կապում է մնացյալ աշխարհի հետ»,- ասել է Կոնդոն: 
Ճապոնիան չեզոք հարաբերություններ է պահպանում Մերձավոր Արեւելքի շատ երկրների հետ, որովհետեւ նավթի արդյունահանման հարցում նրանց վրա է հենվում:

«Տարածաշրջանում Ճապոնիայի ուշադրությունը ոչ թե ռազմական գործողությունների, այլ կոմերցիոն եւ դիվանագիտական հարաբերությունների վրա կարող է նաեւ նշանակել, որ Թեհրանը Տոկիոյին ընկալում է որպես ավելի չեզոք (միջնորդ), քան ԱՄՆ այլ դաշնակիցներին»,- նշել է Energy Aspect-ի ավագ վերլուծաբան Ռիչարդ Մալինսոնը:

Արդյո՞ք Իրանը նավթի խոշոր աղբյուր է Ճապոնիայի համար

Իրանը նավթի հիմնական մատակարարն էր Ճապոնիայի համար՝ ապահովելով 10-15 տոկոսը մինչեւ 2012 թվականը, երբ ԱՄՆ պատժամիջոցները սկսեցին խստանալ։

Երբեմն Ճապոնիան հայտնվում է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ խաչաձեւ քաղաքական կրակի տակ, եւ Տոկիոն անփոփոխ հայտնվում է իր վաղեմի դաշնակցի հունում։

2004 թվականին ճապոնական Inpex-ը համաձայնել է ձեռք բերել իրանական նավթային Ազադեգան հանքավայրի՝ վերջին 30 տարում համաշխարհային ամենամեծ նավթավայրի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Բայց ԱՄՆ ճնշման ներքո Inpex-ը 10 տոկոսով կրճատել է բաժինը 2006 թվականին, իսկ հետո լրիվ հրաժարվել է դրանից 2010-ին։

Ճապոնիան իրանական նավթի ներմուծումը դադարեցրել է, որպեսզի խուսափի ԱՄՆ պատժամիջոցներից անցած ամիս, թեեւ փորձել է հասնել պատժամիջոցներից ազատվելու երկարաձգման։

Ճապոնացի դիվանագետը վերջերս Ռոյթըր գործակալությանն ասել է, որ Ճապոնիան ցանկանում է պահպանել իրանական նավթի ընտրության հնարավորությունը, որպեսզի պաշտպանվի հնարավոր խափանումներից Սաուդյան Արաբիայից կամ Էմիրաթներից մատակարարումների դեպքում։
Ինչպիսի՞ն են քաղաքական ռիսկերն ու օգուտները։

Աբեն տանուլ չի տալիս։ Եթե անգամ նրան չհաջողվի հասնել բեկման, նա կհամարվի միջազգային պետական գործիչ, որը ձգտում է խաղաղության։
Հաջող ուղեւորությունը նրան ձեռնտու է այս ամռանը վերին պալատի ընտրություններին ընդառաջ եւ կարող է նրան դրդել միաժամանակ նշանակել համընդհանուր ընտրություններ։

Աբեն մեծ հաջողության չի հասել Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների շուրջ համաձայնագրի հասնելու կամ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերում, երկու խնդիր, որոնք նա հույս ունի լուծել, որպեսզի ամրապնդի իր ժառանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ