News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Արտակ Զեյնալյանի հրաժարականին։

Հարցին, թե ինչի հետ են կապված եղել այդ մտահոգությունները, Մակունցը պատասխանեց. «Առանձին աշխատանքների հետ կապված, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված»։

Մակունցի խոսքով՝ իրենց այդ մտահոգությունները վարչապետին կամ փոխվարչապետերին չեն ներկայացրել. «Մենք հարցը քննարկել ենք խմբակցության նիստերից մեկի ժամանակ։ Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտահոգություն, հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այս համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»։

Ի պատասխան այն տեղեկություններին, թե «Իմ քայլը» խմբակցության Վլադիմիր Վարդանյանի անուն է շրջանառվում արդարադատության նախարարի պաշտոնում, Մակունցն ասաց. «Իմ  ունեցած տեղեկություններով՝ դա իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ այսօր Արտակ Զեյնալյանը հայտարարել է հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին դատարանների մուտքերը արգելափակելուց հետո «Իմ քայլի» նիստերից մեկում, ըստ մամուլի հրապարակումների, պատգամավորները դժգոհություն էին հայտնել Արտակ Զեյնալյանից՝ պնդելով, որ ԲԴԽ–ն ու ՍԴ–ն իրենք առաջարկում են ցրել, իսկ Զեյնալյանն ասում է, որ դա հնարավոր չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ