News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Քննչական Կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի երեք մասնակցի, որի հետեւանքով սպանվել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Իրավապահ մարմիններում աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ներկայումս ձերբակալվածների հետ քննչական գործողություններ են կատարվում:

«Քննությունը պարզել եւ իրավապահ մարմինների աշխատակիցների աջակցությամբ ձերբակալել է Կրասնոգորսկի շրջանի ծեծկռտուքին մասնակցած եւս 2 կասկածյալի: Մեկն ինքն է ներկայացել քննչական մարմիններին: Նրանց հետ քննչական գործողություններ են տարվում, պարզվում է միջադեպին նրանց դերակատարումն ու մասնակցությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից՝ պայմանավորված քննության գաղտնիությամբ:

Այսպիսով, գործի ֆիգուրանտների թիվը կազմում է 7: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ծեծկռտուքին կարող էին մասնակցած լինել շուրջ 10 մարդ:

Ծեծկռտուքի գործով արդեն 2 ամսով կալանավորված են 4 ֆիգուրանտներ. սպանության մեջ մեղադրվողը գործազուրկ ռուսաստանցի Սերգեյ Խոջայանն է, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացի Սուրեն Մարկոսյանը եւ Հայաստանի երկու քաղաքացի՝ Նարեկ Ստեփանյանը եւ Սահակ Սահակյանը, որոնց մողասագրվում է խուլիգանության մեղադրանք: Նրանք իրենց մեղքը չեն ընդունում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո միկրոշրջանի Նովոտուշինսկյան փողոցում գտնվող սրճարանում տեղի է ունեցել զանգավածային ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասնակիցներին բաժանել փորձող Բելյանկինը սպանվել է, եւս մեկ տղամարդ վնասվածքներ է ստացել: ՔԿ-ն քրեական գործ է հարուցել սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ խուլիգանության մեղադրանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն. նա դեմ չէ, որ Գայանե Մարտիրոսյանը լինի ազատության մեջ
Արդեն հայտնել ենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու...
Այլևս չենք պաշտպանելու տիկին Գայանեին փոխադարձ համաձայնությամբ, դիրքորոշումների մեջ հակասություն կա. պաշտպաններ
Գայանե Հակոբյանը հրաժարավել է իր պաշտաններից…
Տավուշի պարեկները հայտնաբերեցին զինված ծերունուն
Տոզ մոդելի եւս 49 փամփուշտ եղել է նրա գրպանում...
Տեխասում փլուզվել է տախտակամածը, տուժել է ավելի քան 20 երեխա
Փայտե կամրջի տախտակամածի փլուզման հետեւանքով տուժել է 20 երեխա...
Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» նիստը դռնփակ է ընթանում. լրագրողներին ներս չթողեցին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի...
«Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առջեւ». Աշոտ Փաշինյան
Ես այդ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, բայց ոչ տիկին Գայանեի հետ: Շատ փոխադարձ հարգանքով խոսակցություն է  եղել...
Ամենաշատ