News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ձմռան շրջանում միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների համար հատկացվել էր 8.6 մլրդ դրամ, որից ծախսվել է 8.5 մլրդ դրամը: Այս մասին հունիսի 7-ին Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ընդ որում նա խոստովանեց, որ անվտնագության տեսանկյունից Հայաստանի ճանապարհները հեռու են կատարյալից, ինչն ըստ նրա պայմանավորված է ֆինանսական տեսանկյունից   պետության սահմանափակ հնարավորությունների հետ :

«Դուք գիտեք, որ վարչապետի հանձնարարականով այդ նպատակի համար ֆինանսական միջոցներն այս տարի ավելացվել են, իսկ հաջորդ տարի հանրապետական եւ միջպետական ճանապարհները բոլորովին այլ պատկեր կունենան», - ասաց Արշակյանը:

Ըստ նախարարի՝ պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվել է 6 մլրդ դրամ, որից 5.7 մլրդ դրամը ծախսվել է 97.8 տոկոս իրականացման ցուցանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական դատարանը Գերմանիային արգելել է արասահմանցիների համար վճարովի ավտոուղի կառուցել
Եվրադատարանի վերջնական որոշումը բոլորի համար անակնկալ էր, քանի որ այն ավելի վաղ աջակցել էր Գերմանիայի այս նախագծին…
Հայտարարվել են Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ
Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ եւ ռեսուրսներ…
Փոխնախարար Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ»-ի հեռանկարները
Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը...
Հայաստանում շահագործման է հանձնվել Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոմայրուղու 38,5 կմ երկարությամբ հատվածը. նախարար
Սա բավականին բարձրորակ, լայն ճանապարհ է՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությամբ…
Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթեւեկությունը. Ծառեր են հատելու
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը…
ԱԶԲ փոխնախագահն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 եւ Տրանշ-3 տեղամասեր
Բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը նախ եղել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, որտեղ իրականացված հնագիտական պեղումների...