News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հարկային օրենսգրքի փոփոխություններին կողմ չենք քվեարկելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Այդտեղ շատ կան խնդիրներ, հիմնական պրոբլեմներ։  Այսօր եթե կան լավ բաներ, մենք կողմ ենք քվեարկելու։ Բայց նաև կան վատ բաներ, օրինակ համահարթեցմանը մենք դեմ ենք քվեարկելու։ Սա լիարժեք անարդարացի է՝ այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ։ Եթե մենք ունենք 230 հազար անձ, որը ստանում է 65 հազար, 390 հազարը՝ 150 հազարը, 130 հազարը՝ 200 հազար։ Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ:  800 հոգու համար պե՞տք է համահարթեցում լինի, որ 600 հազար մարդու հաշվին գումար լինի»,–նշեց նա:

Ծառուկյանը վկայակոչում է Գերմանիայի օրինակը, որ եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում.

«Ես կխնդրեի՝ հարկային օրենսգիրքը վերանայողները, բարեփոխումներ անողները բարի թող լինեն համաշխարհային մակարդակով նայեն։ Օրինակ Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում»: Նրա խոսքով՝ Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեմ են քվեարկելու հարկային օրենսգրքի փաթեթին նաև համահարթեցման համար:

Հարցին՝ եթե օրինագիծն, այնուամենայնիվ, ընդունվի, իր վրա կազդի՞, նա բացասական պատասխանեց. «Իմ վրա ինչ ուզում են անեն, ոչ մի ձևով չի ազդելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ