News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունը չի առաջարկում ԱԱՀ բարձրացում, քանի որ իր էությամբ դա ռեգրեսիվ հարկ է եւ ցանկացած տոկոսային բարձրացում աղքատության խորցամման ուղղված ուղիղ հարված է: Հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը:

Այս պայմաններում, ըստ նրա, օպտիմալ լուծումը, որը գտել է կառավարությունը, ակցիզային հարկի որոշակի բարձրացումն է: «Սա հիմնավորվում է նրանով, որ նման երկրներում փորձի ուսումնասիրության ժամանակ մենք եկել ենք այն եզրակացության, որ մեր երկրում ակցիզային հարկի բեռը «թույլ» է որոշ ապրանքատեսակների առումով», - ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ նախատեսվում է հրաժարվել ադվալորային ակցիզային դրույքաչափից, քանի որ գոյություն ունեցող ակցիզային հարկման  համակարգը ենթադրում է ոչ միայն ներկրողի եւ տեղական արտադրողի միջեւ հարկային բեռի անհավասար բաշխում, այլեւ տարբեր գնային կատեգորիաների ապրանքների միջեւ, քանի որ տվյալ պահին հարկը հաշվարկվում է ելնելով  ապրանքի արժեքից:

«Բացի այդ ստացվում է, որ մենք միաժամանակ կիրառում ենք եւ ԱԱՀ եւ ակցիզային հարկ, ինչը նույնպես անընդունելի  է միջազգային պրակտիկայում», - ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ