News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007թ. ընկերոջը որպես վարորդ, իսկ 2012թ. նաեւ եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում: 

Վերջիններս, սակայն, մինչեւ 2017թ. հոկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ չեն կատարել իրենց գործառույթային պարտականությունները: Այդ հանգամանքը թաքցնելու եւ նրանց ընտանիքներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահագրգռությունից ելնելով՝ համայնքի ղեկավարը կազմել է բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ ընկերոջ դեպքում 2007-2017թթ., իսկ եղբոր պարագայում՝ 2012-2017թթ. ժամանակահատվածներում վերջիններիս աշխատանքի հաճախելու եւ աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում որպես վարորդ ձեւակերպված անձի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին աշխատավարձի տեսքով անհիմն դուրս են գրվել շուրջ 8.7մլն, իսկ որպես ջրագծի հսկիչ ձեւակերպված եղբոր անունով՝ ավելի քան 6.5 մլն ՀՀ դրամ գումարներ, որոնք փաստացի վատնման եղանակով հափշտակվել են համայնքի բյուջեից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2019թ. փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա 2019թ. մայիսի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Շամլուղ համայնքի նախկին ղեկավար Լ. Բ.-ի նկատմամբ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

2019 թվականի հունիսի 6-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական վարույթի ընթացքում Լ.Բ.-ն վերականգնել է համայնքին պատճառած ընդհանուր վնասից 14 մլն դրամը:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, վնասի մնացած մասը եւս վերականգնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ