News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին հայտնել է, որ ԱՄՆ-ում F-35-ով թռիչքներ իրականացնել սովորող օդաչուները պետք է մինչեւ հուլիսի 31-ը հեռանան երկրից, ուսուցման համար նոր օադչուների չեն ընդունելու, հաղորդում է Foreign Policy ամսագիրը՝ հղում անելով հունիսի 6-ի նամակին:

Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բանակցությունների ֆոնին, որի ժամանակ Վաշինգտոնը Անկարային տարհամոզում է С-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների գնումից:

Երկու ամերիկյան ռազմական աղբյուրները հրատարակությանը հաստատել են, որ Շանահանը ստորագրել է նամակը եւ այն ուղարկել Թուրքիա: Երրորդ աղբյուրը հայտնել է, որ փաստաթղթում նշված քայլերը քննարկվել են Թուրքիայի պաշտպանության նախարարի եւ Շանահանի միջեւ նախնական հեռախոսազրույցի ժամանակ:

ԱՄՆ-ի պատժամիջոցները նախատեսվում են 2017-ին ընդունված  CAATSA օրենքով:

Այն պատժամիջոցներ է ներառում  Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ, ինչպես նաեւ` երրորդ երկրների դեմ, որոնք նրանց հետ ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ ԱՄՆ-ն  աննախադեպ ճնշում է գործադրում Աֆրիկայի, Ասիայի եւ Արաբական երկրների վրա  Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար, սակայն հակառակ ազդեցությունն է ստացվում:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի անբարեխիղճ մրցակցության ճնշումը ՝ պահանջելով դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ