News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հասարակական սննդի օբյեկտների հարկերը կբարձրանան այնքան, որքան ավելի վաղ նախատեսվել էր:  Հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը:

Այժմ նրա խոսքով ռեստորանները եւ սրճարանները, բացառությամբ ավելի քան 600 քառ մ մակերեսով ռեստորանների, վճարում են ֆիքսված տուրք՝ կախված մետրաժից եւ գտնվելու վայրից: Այժմ նրանց հարկը, ինչպես նշեց Պողոսյանը, ցանկանում են շրջանառությանը համաչափ դարձնել:

«2018-ին նրանց առաջարկել էին եկամտից 6 տոկոս հարկ: Դրանից թույլատրվում էր ծախսերի 4 տոկոսի պահում անել, սակայն միայն այն դեպքուն, եթե այդ ծախսերը փաստաթղթերով ապացուցված են: 2019-ին եւ 2020-ին առավելագույն հարկը ցանկանում էին բարձրացնել մինչեւ 8 եւ 10 տոկոս համապատասխանաբար: Այժմ հարկը որոշել են չբարձրացել. շրջանառության 6 տոկոսը՝ հանած մինչեւ 3 տոկոս ծախսերը: Իրականում այդ հարկի ծանրաբեռնվածությունը կկազմի մոտ 4.5 տոկոս», - բացատրեց Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ