News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունում հունիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա է եղել կենտրոնական ապարատի վարչությունների պետերը եւ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Խորհրդակցության գլխավոր թեման եղել է ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ քաղաքացիները դժգոհում են ստորաբաժանման ծառայությունից: Շատացել են օրինախախտները. հատկապես գիշերային ժամերին, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում երթեւեկության մյուս մասնակիցների, նաեւ քաղաքացիների նկատմամբ:

Ոստիկանության պետը հորդորել է անմիջապես անցնել ուժեղացված ծառայության հանրապետության ողջ տարածքում. հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել գերհզոր ձայնազդանշանային համակարգերօգտագործող, բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորած խլացուցիչներ ունեցող մեքենաների վարորդներին:

Նա ասել է, որ եթե կլինեն վարորդներ, որոնք չեն ենթարկվի ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին կամ անհարգալից վերաբերմունք կդրսեւորեն, օրենքի սահմաններում կհամալրվեն հավելյալ ուժեր, եւ իրավախախտը բերման կենթարկվի ոստիկանություն: Անհրաժեշտության դեպքում ճանապարհային ոստիկանության կարգախմբի հետ ծառայության դուրս կգան նաեւ պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ վաշտի ծառայողներ:

Վալերիյ Օսիպյանը խիստ հանձնարարական է տվել՝ ոստիկանին վիրավորելու դեպքում օրենքի սահմաններում կոշտ պատասխան ու իրավական գնահատական տալ:

Դիմելով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմին՝ ոստիկանության պետը եւս մեկ անգամ հորդորել է բացառել կոռուպցիոն դրսեւորման որեւէ փորձ, կանոնակարգել հերթերը եւ մատուցել բարձրորակ ծառայություն:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մի քանի օր ժամանակ է տվել ամբողջ պատկերը շտկելու համար, այլապես կքննարկվի ճանապարհային ոստիկանությունում մեծածավալ կադրային փոփոխությունների հարցը:

Խորհրդակցությանը քննարկվել են ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ