News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադական Ալբերտա նահանգում թանգարանի այցելուներից մեկը բացել է սեյֆը, որը թանգարանի աշխատակիցներին չի հաջողվել բացել ավելի էան 40 տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով կանադական Global News հեռուստաալիքին:

Հայտնի է, որ 36-ամյա Սթիվեն Միլսն իր ընտանիքի հետ ուղեւորվել էր Վերմիլիոն քաղաք զբոսաշրջության նպատակով, որտեղ նրանք այցելել էին Vermilion Heritage Museum թանգարանը՝ չնայած այն արդեն փակ էր:

Էքսկուրսիայի շրջանակներում այցելուներին ցույց են տվել սեյֆը, որը նվիրել էին թանգարանին 40 տարի առաջ: Այդ օրվանից ի վեր՝ թանգարանի աշխատակիցները ձեռնարկել են մի քանի փորձ այդ բացելու համար ՝ հրավիրելով փականագործի եւ արտադրող ընկերության աշխատակիցների:

 «Ես միայն ծնկի իջա եւ սկսեցի լսել, թե ինչպես է ներսում աշխատում մեխանիզմը: Ես որոշեցի փորձել: Պարզապես տիպիկ համադրություն էր՝ երեք անգամ աջ, երկու անգամ ձախ եւ պտտել բռնակը. ահա եւ դուռը բացվեց»,-հեռուստաալիքը մեջբերում է Միլսի խոսքերը:

Սեյֆի ներսում հայտնաբերել են միայն մի քանի հին փաստաթղթեր, մատուցողուհու նոթատետր եւ կտրոն, նշում է հեռուստաալիքը: Տեղի ունեցածից հետո Միլսին իր երախտիքն է հայտնել թանգարանի տնօրենների խորհրդի նախագահը: Վերջինիս խոսքով՝ թանգարանը փակման եզրին էր, սակայն ԶԼՄ-ներում այդ միջադեպի լուսաբանումը կարող է նպաստել նոր հյուրերի հոսքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ