News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները քվեարկել են մի շարք օրինագծերի օգտին, հաղորդում է խորհրդարանում Լուրեր Հայաստանից – NEWS.am-ի թղթակիցը:

Պատգամավորները կողմ են քվեարկել առաջին ընթերցմամբ:

«Նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-100, միաձայն),

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-104, միաձայն),

«Պետական կառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-89, «դեմ»-1, ձեռնպահ-12),

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-72, «դեմ»-32, ձեռնպահ - 0),

Երկրորդ ընթերցմամբ՝

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-103, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ