News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եկամտահարկի համահարթեցումը հավերժ չի տեւի. մի քանի տարի անց Հայաստանը կվերադառնա եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգին: Այդ մասին հունիսի 7-ին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը Հարկային Կոդեքսի շուրջ ելույթ ունենալիս:

Սակայն դա, պատգամավորի կարծիքով, տեղի կունենա, երբ հարկային վարչարարությունը հասնի այն մակարդակին, երբ «եկամտահարկ» եզրույթի ներքո չի ընկալվի միայն «քաղաքացիների աշխատավարձը»:

 «Պրոգրեսիվ եկամտահարկին անցումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պարզ կդառնա, թե ով որքան եկամուտ է ստանում, երբ հայտնի կդառնան յուրաքանչյուրի եկամուտները»,-հայտարարել է Թունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ