News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մել Դալուզյանը հիվանդոցից դուրս է գրվել ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մել Դալուզյանը խանութում ավազակային հարձակման ժամանակ օգնել էր խանութի աշխատակցին՝ տապալելով գողերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ