News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արման Թաթոյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպով ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը...

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  այսօր՝ հունիսի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:

Տիկին Լոմջարիան նշել է նաեւ, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:

Որեւէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ մեզ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

Հիշեցնենք, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել Ախալքալաքում . ոստիկաններն ու քաղաքացիները բախվել են, ըստ տեղեկությունների՝ ոստիկանները ծեծել են քաղաքացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ