News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան արտանետում է Միջերկրական ծովի տարածաշրջանում պլաստիկի թափոնների մեծ մասը: Այդ մասին նշված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից հրապարակված հաշվետվության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2016 թվականին երկրում 4.5 մլն տոննա պլաստիկի թափոններ են արտանետվել: դրանց կեսը փաթեթավորման համար նախատեսված նյութեր արտադրող ընկերություններին է պատկանում: 80 հազար տոննա աղբ դեռեւս չի հավաքվել եւ աղտոտում է շրջակա միջավայրը: Դրանից 11.2 հազար տոննան հայտնվել են Միջերկրական ծովում:

Ջրավազանի աղտոտման հարցում զգալի ներդրում են ունեցել Ֆրանսիայի հարավում հանգստացողները: Հիմնադրամի տվյալներով՝ պլաստիկի բոլոր թափոնների 79 տոկոսը հայտնվում է ծովում զբոսաշրջիկների թողած աղբի հարցով տեղական իշխանությունների ոչ բավարար հսկողության հետեւանքով:

Ըստ WWF-ի՝ Ֆրանսիայի միջերկրածովյա դեպարտամենտներում ներկայումս գործող աղբի հավաքման, դասակարգման եւ վերամշակման համակարգը արդյունավետ չէ:

Միջերկրական ծովի աղտոտվածության պատճառով Ֆրանսիայի տնտեսական կորուստը հաշվարկվել է տարեկան 73 մլն եվրոյի չափով: Այդ գումարից 40 մլն եվրոն կարող է հաշվարկվել որպես զբոսաշրջության ոլորտում կորուստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ