News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն բերման է ենթարկել Պոդմոսկովյեում ծեծկռտուքի 8-րդ մասնակցին, որի ժամանակ զոհվել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինը: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հետաքննության արդյունքում բերման է ենթարկվել ութերորդ մասնակիցը: Ներկայումս նրա հետ անցկացվում են քննչական գործողություններ. առաջիկայում կորոշվի խափանման միջոցն ընտրելու հարցը»,-ասել է նա:

Ավելի վաղ Մոսկվայում Կրասնոգորսկի դատարանը կալանել էր ծեծկռտուքի յոթ մասնակիցներին: Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններում, դրա մասնակիցների թիվը կարող է հասնել 10-ի: «Արդեն ձերբակալված անձանցից մեկը մեղադրվում է սպանության մեջ (ՌԴ ՔՕ 105 հ.), մնացած յոթ մասնակիցները մեղադրվում են խուլիգանության մեջ (ՌԴ ՔՕ 213 հ.)»,-պարզաբանել է Պետրենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննչական մարմինը բացահայտել է ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին առանց բացառության: Նրանցից մի քանիսը հետախուզվում են: «Ռուս հետաքննիչները նաեւ համագործակցում են Հայաստանի իրավասու մարմինների հետ, որոնք հաստատել են անհրաժեշտ աջակցություն տրամադրելու մտադրությունը: Հետաքննությունը կասկած չունի, որ մասնակիցներից եւ ոչ մեկը չի խուսափի քրեական պատասխանտվությունից»,-ասել է Պետրենկոն:

ԳՀՎ-ի նախկին հատուկ նշանակության սպա Նիկիտա Բելյանկինը փորձում էր բաժանել Կրասնոգորսկի շրջանում Նովոտուշինսկի փողոցի վրա գտնվող սրճարանում ծեծկռտուքի մեջ ներքաշված անձանց լույս հունիսի 2-ի գիշերը: Ծեծկռտուքի ընթացքում Բելյանկինը սպանվել է, եւս երկու տղամարդ ստացել են վնասվածքներ: Քննչական մարմինը հարուցել է սպանության, մարմնական վնասվածքներ հասցնելու եւ խուլիգանության մասին քրեական գործ, որի քննության վերջնաժամկետը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 2-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ