News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայից 18-ամյա Մուրթաջ Քուրեյրիսին մահապատիժ է սպառնում 2011 թվականին «արաբական գարնան» հակակառավարական ցույցերի շարքին մասնակցելու պատճառով, հայտնում է CNN-ն:

Նշվում է, որ 10 տարեկանում ցույցերի ժամանակ նա ղեկավարել է խմբի, որի մեջ մտել են նրա 30-ից ավելի հասակակիցներ: Նրան ձերբակալել են 2013 թվականին, երբ Քուրեյրիսն ընտանիքի հետ ուղեւորվում էր Բահրեյն: Կալանավորման պահին նա 13 տարեկան էր: Սաուդյան իշխանությունները դեռահասին մեղադրում են ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, ինչպես նաեւ Մոլոտովի կոկտեյլների պատրաստմանն օգնելու մեջ:

Չնայած Քուրեյրիսը ոչ մի սպանություն չի կատարել, դատախազները պնդում են, որ խռովության հրահրումը բավարար հանցագործություն է Սաուդյան Արաբիայում ամենախիստ պատժի՝ մահապատժի համար:

Արդեն 5 տարի Քուրեյրիսը բանտարկված է: Դեռահասը հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ նախկինում կատարած իր խոստովանությունները ստացվել են հարկադրանքով: Ավելի վաղ ձերբակալվել էին նրա հայրն ու եղբայրը:

Սաուդյան Արաբիան մահապատիժների թվով առաջատար է Չինաստանի, Իրանի, Վիետնամի եւ Իրաքի հետ:

«Արաբական գարունը» պետական հեղաշրջումների, հեղափոխությունների, խռովությունների եւ հուզումների շարք էր Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, որ տեղի էին ունեցել 2011 թվականին սկզբին: Բողոքի զանգվածային ցույցերը հանգեցրել էին Թունիսում, Եգիպտոսում եւ Եմենում կառավարությունների տապալմանը, Լիբիայում եւ Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի, Բահրեյնում՝ ապստամբության, ինչպես նաեւ շատ արաբական երկրներում՝ իրավիճակի ապակայունացման:

Սաուդյան Արաբիայում հուզումները փոխել էին թագավորությունում ռեժիմը: 2011 թվականի սեպտեմբերի 25-ին թագավորը լիբերալ սուննիներին քաղաքական զիջումներ էր կատարել՝ հայտարարվել էր 2013 թվականից կանանց ընտրական իրավունք տալու մասին: Դրանից բացի, մեծացել էր սոցիալական ծախսերի ֆինանսավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ