News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուրբաթ NASA-ն հայտարարել է, որ այսուհետեւ Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար, հայտնում է Associated Press-ը: 

Նշվում է, որ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ:

Այս էկզոտիկ ճանապարհորդության սիրահարները ստիպված կլինեն փող կուտակել. Տիեզերակայանի տոմսը կարժենա 58 մլն դոլար: Դրանից բացի, ինչպես հայտնել է գործակալության ֆինանսական սպա Ջեֆ ԴեՎելթը, մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է վճարեն 35 հազար դոլար: Կայան ուղեւորությունը կտեւի 30 օր:

«Եթե մասնավոր տիեզերագնացը ժամանի կայան, նա պետք է վճարի անվտանգության, սնվելու, ջրի եւ այդ կարգի ամեն ինչի համար»,- ասել է Դե Վելթը:

Տիեզերակայան թռիչքի համար պարտադիր չէ ճանապարհորդների ԱՄՆ քաղաքացի լինելը: Միակ պայմանն այն է, որ թռիչքը պետք է կատարվի ԱՄՆ կառավարած հրթիռով:

2011 թվականին շաթլ ծրագիրը փակելուց հետո NASA-ն տիեզերագնացներին տիեզերակայան էր ուղարկում ռուսական հրթիռներով: Իսկ հիմա գործակալությունը պայմանագիր է կնքել SpaceX եւ Boeing ընկերությունների հետ ապագայում թռիչքներ իրականացնելու համար: Ուղեծիր ուեւորվելու համար մասնավոր անձինք պետք է համաձայնագիր կնքեն հենց այս ընկերությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ