News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսուհետեւ Facebook ընկերությունը Huawei-ի հեռախոսներին կարգելի իր հավելվածների բեռնումը, հայտնում է South China Morning Post-ը:

Պարբերականը նշում է, որ սա վերջին հարվածն է չինական տեխնոհսկային, որը փորձում է ԱՄՆ պատժամիջոցներից հետո իր բիզնեսը պահպանել:

Այն գնորդները, որոնք արդեն ունեն Huawei-ի հեռախոսներ, կկարողանան օգտվել Facebook-ի հավելվածներից եւ թարմացումներ ստանալ, Reuters-ին ասել են ընկերությունից:

Սակայն Huawei-ի նոր հեռախոսներն այսուհետեւ չեն կարողանա օգտվել Facebook-ի հավելվածներից, WhatsApp-ից եւ Instagram-ից:

Huawei-ում այս լուրը դեռեւս չեն մեկնաբանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ