News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում. կողոպուտի ահազանգով ժամանած ոստիկանները տանը բռնել են արտասովոր «կողոպտիչին», որը, պարզվում է, եղջերու էր, հայտնում է UPI-ն: 

Առավոտյան մոտ 06:11-ին ոստիկանություն է զանգահարել մի կին՝ հայտնելով, որ լսել է կոտրված ապակու եւ իր տանը տարօրինակ քայլերի ձայներ:

«Հանցագործության» վայր ժամանած ոստիկանները շրջապատել են տունը:

Նրանց զարմանքն անսահման էր, երբ հայտնաբերել են, որ կնոջը վախեցրած «կողոպտիչը» մոլորված եղջերու էր:

Կենդանին այդպես էլ թույլ չի տվել իրեն բռնել. «կողոպտիչը» փախել է շքամուտքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ